Պուտինը մտադիր է պատվաստվե՞լ կորոնավիրուսի դեմ

Պուտինը մտադիր է պատվաստվե՞լ կորոնավիրուսի դեմ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ վաղը պատրաստվում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Նա նշել է, որ օտարերկրյա որևէ դեղամիջոց պաշտպանության այնպիսի աստիճան չի ապահովում, որքան ռուսական պատվաստանյութերը։

«Այսօր մենք վստահ կարող ենք ասել, ու գործնականում դա ապացուցվում է, որ ռուսական պատվաստանյութերը բացարձակ հուսալի ու անվտանգ են»,-ասել է ՌԴ նախագահը։

Նա ընդգծել է, որ դա «հայրենական գիտնականների ու մասնագետների անվերապահ հաջողությունն է»։

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելը, Պուտինի խոսքով, պետք է առավելագույն հասանելի ու հարմար լինի ռուսաստանցիների համար, դրանից է կախված սահմանափակումների ռեժիմից դուրս գալու հեռանկարը։ Միևնույն ժամանակ դա յուրաքանչյուր մարդու ընտրությունն է։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում