Ադրբեջանի նախագահի պաշտոնի հավակնողների թիվը հասել է ութի
Նմանատիպ
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 11-ին հաստատել է Ադրբեջանում աշնանը տեղի ունենալիք նախագահական ընտրություններում «Ազադլըգ» կուսակցության առաջնորդ Ահմեդ Օրուջի թեկնածության առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում: Ավելի վաղ ԿԸՀ-ը հաստատել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության կողմից Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւի թեկնածությունը:
Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է նաեւ «Քաղաքացիներ եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ալի Ալիեւի, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ֆուադ Ալիեւի, «Հասարակական հետազոտությունների կապեր» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Իլգա Ալթայի (ինքնաառաջադրում), «Ումիդ» կուսակցության առաջնորդ Իգբալ Ալիզադեի, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արազ Ալիզադեի, Ադրբեջանի միասնական ժո ղովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Գուդրաթ Հասանգուլիեւի թեկնածությունները:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» կազմակերպության այսօր տեղի ունեցած նիստում նախաձեռնող խումբն առաջարկել է երկրի առաջիկա նախագահական ընտրություններում պաշտոնապես առաջադրել խորհրդի ղեկավար Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը: Նախաձեռնող խմբի նախագահ է ընտրվել Լիբերալ կուսակցության գործադիր կոմիտեի ղեկավար Էլման Մամեդզադեն, ով ընտրվել է նաեւ ԿԸՀ-ում Իբրահիմբեկովի լիազոր ներկայացուցիչ:
Նախաձեռնող խումբը Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությոնը գրանցելու համար փաստաթղթերը ԿԸՀ կներկայացնի մոտ ժամանակում: «Ազգային խորհուրդ»-ը գտնում է, որ Ռուսաստանի քաղաքացիությունից Իբրահիմբեկովի դուրս գալու մասին հարցի դեռեւս լուծված չլինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ նրա առաջադրման համար: ՌԴ քաղաքացիությունից նրա դուրս գալու մասին համապատասխան փաստաթուղթը կարող է ԿԸՀ ներկայացվել վերջինիս օգտին 40 հազար ընտրողների ստորագրությունների ցուցակի հետ միասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում