ՌԴ օդատիեզերական ուժերը ահաբեկիչներին պատկանող հարյուր միլիոնավոր դոլարների ապրանք են ոչնչացրել (տեսանյութ)
Նմանատիպ
Սիրիայի Իդլիբ նահանգում Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ահաբեկիչներին պատկանող ռազմական տեխնիկա և հարյուր միլիոնավոր դոլարների մաքսանենգ ապրանք են ոչնչացրել, հայտնում է lenta.ru-ն՝ հղում տալով Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Ռուսկայա վեսնա» հրատարակությանը:
Ռուս զինվորականները ավիահարվածներ են հասցրել Բաբ Ալ Հաուա սահմանային անցակետի տարածքում գտնվող բազայի ուղղությամբ, որտեղ կայանում են զենքով ու տեխնիկայով լի բեռնատարները:
Հարվածները հասցվել են նաև Watad Petroleum նավթային հաստատությանը, որը ստեղծվել է ահաբեկչական «Հայաթ Թահրիր ալ Շամ» կազմակերպության դաշտային հրամանատարների և անձամբ միջազգային ահաբեկիչների առաջնորդ Աբու Մուհամադ ալ Ժուլանիի կողմից:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը պարգևատրում էր խոստացել նրան, ով տեղեկություններ կհայտներ «Շաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ Ժուլանիի գտնվելու վայրի մասին: Նշվում է, որ ահաբեկիչը մի շարք հարձակումներ է իրականացրել Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում