Ինչպես է Հայաստանում ստեղծվել ծիրանի ամենամեծ այգին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
Ոգեշնչմամբ ու մեծ նպատակով… Երեք-չորս տարում քարքարոտ տարածքը ինտենսիվ գյուղատնտեսության համար դարձավ պիտանի և պտղաբեր։
Արտամետ համայնքում հիմնվել է Հայաստանի ինտենսիվ ծիրանի ամենամեծ այգին: Հինգ տարի առաջ որոշեցին, նախագծեցի այգին և իրագործեցին հայկական ծիրանե երազանքը։
Մեկ ժամում տնկվում է 1500-2000 ծիրանենի՝ 150-200-ի փոխարեն։ Երեք տարի անց 40 հեկտար տարածքից կստացվի 1000 տոննա, իսկ 5-րդ տարուց՝ 2000 տոննա հայկական շալախ տեսակի ծիրան։ Այստեղ է կերտվում հայկական ծիրանի ապագան։
«Կիսաանապատային, կիսաքարային վիճակ է եղել։ Անհնարին ոչինչ չկա. քարից կարելի է ջուր քամել, եթե լինի կամք ու ոգեշնչում։ Ինտենսիվ գյուղատնտեսությունը Հայաստանում մեծ հեռանկար ունի։ Այս եղանակով մեծացվում է բերքատվությունը, վերահսկելի են դառնում ռիսկերը, ծախսերն ու եկամտաբերությունը։ Պրոյեկտը ֆինանսավորում է Ակբա բանկը։ Աշխատում ենք Ակբայի գործընկերների հետ, որ ֆինանսական մոդելավորումը ավելի նախագծային դառնա։ ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորմամբ էլ ձեռք ենք բերել տեխնիկա։ Անընդհատական համագործակցությունը խորանալու է ու պրոյեկտները շատանալու են»,– նշում է ինտենսիվ այգու համասեփականատեր Կարեն Բաղդասարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում