Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին Անգոլայում կզննի ականադաշտերը
12/08/2013 16:08
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի թագուհու կրտսեր թոռը՝ Հարին, Անգոլա Է այցելել որպես The Halo Trust կազմակերպության պատվավոր հոգաբարձու, կազմակերպություն, որն զբաղվում Է այն գոտների ականազերծմամբ, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ: Այս մասին հաղորդել են Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Արքայազն Հարին՝ The Halo Trust-ի հովանավորը, այս պահին մասնավոր այց Է կատարում Անգոլա: Նա կծանոթանա այս կազմակերպության աշխատանքին, կայցելի նախկին ականադաշտերի տարածքներ եւ կհանդիպի The Halo Trust-ի դոնոր անձանց հետ»,- ԶԼՄ-ները հաղորդել են Քենսինգտոնի պալատի տարածած հայտարարության բովանդակությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում