Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին
24/03/2021 10:22
Նմանատիպ
Մարտի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունել է Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին:
«Հանդիպումը առիթ մը հանդիսացաւ անդրադառնալու Հայաստանի ու Արցախի ներքին կացութեան, Հայաստան-Սփիւռք յարաբերութեան, ինչպէս նաեւ Լիբանանը դիմագրաւող ներկայ մարտահրաւէրներուն:
Նորին Սրբութիւնը տեղեակ պահեց դեսպանը, թէ անդրադարձ եղած է օր մը առաջ Սէուտական Արաբիոյ դեսպանին հետ իր ունեցած հանդիպման ընթացքին, շրջանէն ներս եւ մասնաւորաբար Արցախի պատերազմին Թուրքիոյ դերակատարութեան:
Միաժամանակ Վեհափառ Հայրապետը յոյս յայտնած է, որ Սէուտական Արաբիան նպաստէ Ազրպէյճանի մօտ գտնուող հայ գերիներու վերադարձի հարցին»,- ասված է հայտարարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում