Գերմանիայի ԱԳ նախարարը սխալ Է համարել Սոչիի Օլիմպիադան բոյկոտելու շուրջ բանավեճը
12/08/2013 16:25
Նմանատիպ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն հանդես Է եկել համասեռամոլության քարոզչության արգելման մասին ռուսաստանյան օրենքի ընդունման լույսով Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերը բոյկոտելու նախաձեռնության դեմ: Այս մասին ասված Է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ օգոստոսի 12-ին հրապարակված հայտարարության մեջ:
«Ես (Սոչիի) Օլիմպիադան բոյկոտելու շուրջ բանավեճը համարում եմ սխալ»,- նշել Է Վեստերվելեն, որը վաղուց չի թաքցնում իր համասեռամոլությունը: «Դա ավելի մեծ վնաս կհասցնի, քան օգուտ կտա փոքրամասնությունների պաշտպանության արդարացի ջանքերին»,- ասել Է Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարը:
Միեւնույն ժամանակ Վեստերվելեն նշել Է, որ «Ռուսաստանի պետությունը պետք Է ապահովի համասեռամոլական կողմնորոշման անձանց պաշտպանությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում