Առաջին անգամ Իրանի փոխնախագահի պաշտոնում կին Է նշանակվել
12/08/2013 16:56
Նմանատիպ
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հրամանագիր Է ստորագրել Էլհամ Ամինզադեին իրավական հարցերով փոխնախագահ նշանակելու մասին: Ամինզադեն առաջին կինն Է դարձել, որն այսչափ բարձր պաշտոն Է զբաղեցրել երկրի ղեկավարության կազմում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Հրամանագրում Ռոուհանին նշել Է, որ ընտրությունն Ամինզադեի օգտին Է կատարել, քանի որ նա տիրապետում Է «անհրաժեշտ գիտելիքների, ունի իրավաբանական պատրաստություն, օրենսդրության ոլորտի փորձ եւ բարոյական բարձր որակներ», օգոստոսի 12-ին հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ Էլհամ Ամինզադեն ընդգրկվել Էր ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական կոմիտեի կազմում, իսկ վերջին ժամանակներս Թեհրանի համալսարանի իրավունքի ֆակուլտետի պրոֆեսոր Էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում