Կառավարությունը չպատասխանեց Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնադրամին պետության կողմից չֆինանսավորելու մասին Թագուհի Թովմասյանի հարցին
Նմանատիպ
«Հրանտ Մաթևոսյանի հիմնադրամի տնօրենը բավականին աղմուկով հրաժարվեց կառավարության հետ համագործակցել՝ պատճառաբանելով, որ վերջինս խախտում է պայմանավորվածությունները և, ըստ էության, հրաժարվում այն ֆինանսական օգնությունից և պարտավորությունից, որոնք ստանձնել էր»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամին իր հարցադրման մեջ հայտնեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորը ցանկացավ իմանալ, թե ի՞նչու նման գնահատականի է աժանացել հիմնադրամը, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին միջոցառումներից մեկում արժևորել էր Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգությունը և թանգարանը համարել դրա տարածման մշակութային կենտրոն:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց կառավարության կարծիքը, ըստ որի պատգամավորը գրավոր պետք է դիմի գործադիրին:
Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում