Պրոդյուեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» լիամետրաժ կինոնախագիծը ֆինանսական աջակցություն կստանա Եվրիմաժից

Պրոդյուեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոցը» լիամետրաժ կինոնախագիծը ֆինանսական աջակցություն կստանա Եվրիմաժից

2021 թվականի Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստը հաստատել է համարտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցությունը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ նախագծերից մեկը 2020 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած «Ամրոցը» լիամետրաժ խաղարկային կինոնախագիծն է, որի ռեժիսորը Ջեսիկա Վուդվորթն է Բելգիայից, պրոդյուսերն Անժելա Ֆրանգյանն է Հայաստանից: Նախագիծը Բելգիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Բուլղարիայի և Հայաստանի համատեղ արտադրություն է:

Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2021 թվականի օգոստոսին:

«Շնորհավորում ենք Անժելա Ֆրանգյանին և նախագծի ամբողջ ստեղծագործական կազմին այս կարևոր ձեռքբերման համար: Հիշեցնում ենք, որ Եվրոպական համատեղ կինոարտադրության հեղինակավոր հիմնադրամին Հայաստանն անդամակցում է 2016 թվականից»,-ասվում է կինոկենտրոնի տարածած հաղորդագրությունում:

Աղբյուր՝ 168.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում