ՀՀ Գլխավոր դատախազն ընդունել է Հարվարդի համալսարանի Եվրասիայի անվտանգության ծրագրի ղեկավարին
Նմանատիպ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հարվարդի համալսարանի Եվրասիայի անվտանգության ծրագրի ղեկավար Սերգեյ Կանապլյովին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր։ Սերգեյ Կանապլյովը բարձր է գնահատել համալսարանի կողմից իրականացված ծրագրում Հայաստանի դատախազության ներկայացուցչի մասնակցության պատրաստված ության որակը՝ կարեւորելով համագործակցության ակտիվացումը։ Հյուրը, մասնավորապես, առաջարկել է ակտիվացնել Հարվարդի համալսարանի կրթական, վերապատրաստման տարբեր ծրագրերում ՀՀ դատախազության ներկայացուցիչների ներգրավվածությունը։
Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունը զարգացնելու ուղիների, այդ թվում’ համատեղ ծրագրերի իրականացնելու ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում