Որ գործոնն է մեծացնում COVID-19-ից մահացության վտանգը․ The Daily Mail

Որ գործոնն է մեծացնում COVID-19-ից մահացության վտանգը․ The Daily Mail

Դանդաղ քայլող մարդիկ գրեթե չորս անգամ ավելի շատ են հակված COVID-19- ից մահվան ելքով ռիսկին՝ համեմատած քայլքի արագ տեմպ նախընտրողների հետ, հաղորդում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Լեսթերի համալսարանի հետազոտողների ուսումնասիրությունը:

Աշխատանքի հեղինակները վերլուծել են Մեծ Բրիտանիայից 40-69 տարեկան ավելի քան 412 հազար մարդու ցուցանիշներ՝ ուսումնասիրելով նրանց քաշը և քայլելու տեմպը: Փորձագետները պարզել են, որ կորոնավիրուսից մահվան ելքերով դեպքերը 3,75 անգամ ավելի շատ են: Բացի այդ, նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ, ովքեր դանդաղ են քայլում, 2,5 անգամ ավելի մեծ է COVID-19 զարգացման ռիսկը, քան ավելորդ քաշ ունեցող, բայց արագ քայլող մարդկանց մոտ: Միևնույն ժամանակ, ռիսկերը հավասարապես մեծ են թե՛ նորմալ քաշ ունեցող, թե՛ գիրություն ունեցող մարդկանց մոտ:

Ըստ գիտնականների՝ քայլելու ավելի արագ տեմպ ունեցող մարդիկ ունեն ավելի առողջ սրտանոթային համակարգ, ինչը կարող է ազդեցություն ունենալ հիվանդության ընթացքի վրա: Այնուամենայնիվ, հետազոտողները խոստովանել են, որ արդյունքների ստույգ պատճառը դեռ պարզ չէ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում