Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի
29/03/2021 18:30
Նմանատիպ
Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնի 8 բռնցքամարտիկ։ Ուկրաինայում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը,
60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 81 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։
Աղբյուր ArmSport.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում