Սա ամբողջ հայ ազգի հաղթանակն էր. Դավիթ Յուրչենկոն
Նմանատիպ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասպաահ Դավիթ Յուրչենկոն Իսլանդիայի դեմ տոնած հաղթանակը համարում է ամբողջ ազգինը:
«Այո, հետևել էինք իսլանդացիներին և գիտեինք որ ծանր ֆուտբոլ էին խաղալու և շեշտը դնելու էին փոխանցումների վրա: Ամեն ինչ հաջող դասավորվեց մեզ համար և երկու գեղեցիկ գոլ խփեցինք: Սա ամբողջ հայ ազգի հաղթանակն էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Յուրչենկոյի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն: Դարպասպաահի շեշտեց, որ երկրպագուների ներկայացության կարևորությունը չես փոխանցի բառերով: «Ոչ երկրային զգացողություն է, նայել դրոշին, լսել օրհներգը և մրցավարի սուլիչ: Շնորհակալություն երկրպագուներին»,-ասել է նա:
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Մունդիալ-2022 ընտրական փուլի շրջանակներում Երևանում ընդունելով Իսլանդիային առավելության հասավ 2:0 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը` դիպուկ հարվածով 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի գլխավորած ընտրանին ակնհայտ իր կամքն էր թելադրում և իսպաանցի մասնագետի կատարած փոփոխությունը տվեց իր արդյունքը` խաղադաշտ մտած Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը: Ի վերջո Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային աշխարհի առաջնության որակավորման փուլի ընտրանին J խմբի առաջատարներից մեկն է: Երկրորդ տուրից հետո Հայաստանի և Գերմանիայի ազգային ընտրանիները երկու հաղթանակից հետո ունեն 6-ական միավոր: 3-ական միավորով 3-4-րդ տեղերը կիսում են Հյուսիսային Մակեդոնիան և Ռումինիան: Իսլանդիան և Լիխտենշտեյնը միավորներ չունեն: Մարտի 31-ին երրորդ տուրի շրջանակներում Հայաստանը կմրցի Ռումինիայի, Լիխտենշտեյնը` Իսլանդիայի և Գերմանիան` Հյուսիսային Մակեդոնիայի դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում