Բաքվում պարտադրել են հայ զինծառայողին «հարցազրույց տալ».
Նմանատիպ
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք «հարցազրույց է տալիս ադրբեջանական ANS հեռուստաալիքին»:
Հարցազրույցը չի համապատասխանում ավելի վաղ Ադրբեջանի գերիների, ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովը հայտարարել էր․ «Ճշտվել է, որ գերին մոլորվել է և անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք»։
Նույն աղբյուրի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ․ Ադրբեջանում հերթական անգամ դիմել են իրենց մեթոդներին։
«Նրանք վարպետացել են նման գործերում։ Բայց նույնիսկ այսպիսի հայտարարություններից հետո հայկական կողմը վստահեցնում է, որ պատրաստ է ընդունել իր քաղաքացուն, և նրա քայլերը որևէ իրավական հետևանք չեն ունենա»,-հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում