Բրիտանական ոստիկանությանն արգելվել է թագուհուն պատկանող պալատներում գողացված մշակութային նմուշներ որոնել
Նմանատիպ
Բրիտանական ոստիկանությանն արգելվել է Էլիզաբեթ 2-րդ թագուհու պալատներում գողացված արվեստի նմուշներ փնտրել, հայտնում է theguardian.com կայքը:
Պարզ է դարձել, որ 2017 թվականին Համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության մասին օրենքում բացառություն է սահմանվել Բալմորալում և Սանդրինգհեմում գտնվող թագավորական պալատների համար: Փոփոխությունն իրականացվել է Բրիտանիայի կառավարության թվային տեխնոլոգիաների, մշակույթի, լրատվամիջոցների և սպորտի վարչության կողմից, սակայն որոշման նպատակը անորոշ է: Ինչպես նաև հայտնի չէ, թե ում կողմից է առաջ քաշվել այս նախագիծը։
Բուքինգհեմյան պալատը նույնպես չի մեկնաբանել փոփոխությունը: Միևնույն ժամանակ, թագուհու մամուլի քարտուղարը հերքել է այն կասկածները, որ գողացված մշակութային նմուշները կարող են պահվել թագուհուն պատկանող պալատներում:
Աղբյուր՝ Tert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում