Հայ մարզիկները չորս մեդալ են նվաճել ազատ ոճի ըմբշամարտի Իսպանիայի առաջնությունում
29/03/2021 21:18
Նմանատիպ
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա (Գալիսիայի նահանգ) քաղաքում մարտի 26-28-ը անցկացված ազատ ոճի ըմբշամարտի ազգային առաջնությունում 44 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Ռազմիկ Մայիլյանը, իսկ 92 կգ քաշային կարգում՝ ավագ Ռազմիկ Մայիլյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։
Ըստ աղբյուրի՝ առաջնությունում բրոնզե և արծաթե մեդալներ են նվաճել նաև Բարսելոնայում գործող «Հայաստան» ըմբշամարտի ակումբի մյուս սաները։
«Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ջերմորեն շնորհավորում է մեր մարզիկներին հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ»,- ասվում է գրառման մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում