ԱՄՆ-ը 15 մլն դոլար է հատկացրել սիրիական ընդդիմությանը
Նմանատիպ
ԱՄՆ-ը 15 մլն դոլար է փոխանցել սիրիական ընդդիմության օգնության միջազգային հիմնադրամ, որը համատեղ հիմնվել է մի քանի երկրների, այդ թվում՝ Գերմանիայի եւ Արաբական Միացյալ Ամիրայությունների հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրեսին ծանուցել է, որ միջոցները կօգտագործվեն գրավված տարածքները կառավարելու գործում խռովարարներին աջակցելու, ավերված ենթակառուցվածքը վերականգնելու, ինչպես նաեւ բնակչությանը ջուր, սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության իրեր մատակարարելու համար:
Ինչպես հաղորդել է Associated Press գործակալությունը, սպասվում է, որ սիրիական ընդդիմության օգնության հիմնադրամի ընդհանուր չափը կգերազանցի 130 մլն դոլարը: Այդ գումարը ծախսվելու է միայն քաղաքացիական նախագծերի վրա եւ հումանիտար նպատակներով: Բացի այդ, ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Վաշինգտոնը օգնություն է ցուցաբերում սիրիացի խռովարարների ջոկատներին՝ նրանց մատակարարելով ոչ մարտական հանդերձանք, սննդամթերք ու դեղորայք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում