Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումը արդյունաբերական մասշտաբների է հասել
13/08/2013 11:14
Նմանատիպ
Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումը արդյունաբերական մասշտաբների է հասել: Այդ մասին օգոստոսի 13-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար, ՌԴ-ի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն:
«Սրանք արդեն արդյունաբերական մասշաբի մատակարարումներ են: Մեկ միլիոն 999 հազար լիտրն արդեն շատ է»,- ասել է նա:
Օնիշչենկոյի խոսքով՝ Վրաստանից Ռուսաստան է արտահանվել 591 խմբաքանակ ալկոհոլային արտադրանք՝ 585 խմբաքանակ գինի եւ վեց խմբաքանակ կոնյակ:
Հարցին՝ վրացական գինու մատակարարումները փոխել են արդյոք Ռուսաստանի ալկոհոլի շուկան, Օնիշչենկոն պատասխանել է՝ «իհարկե, ոչ»:
«Մատակարարումների թույլտվություն է տրամադրվել գինու 65 վրացական արտադրողների եւ հանքային ջրի չորս արտադրողի»,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում