Մուհամեդ Մուրսիի կալանքի ժամկետը երկարաձգվել է 15 օրով
Նմանատիպ
Եգիպտոսի իշխանությունները 15 օրով երկարացրել են երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կալանքի ժամկետը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով France Press գործակալությունը: Ժամկետի երկարաձգման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Եգիպտոսում մոտ երկու շաբաթ շարունակվող հակակառավարական զանգվածային ցույցերից հետո եգիպտական բանակը երկրում ռազմական հեղաշրջում իրականացրեց՝ նախագահ Մուրսիին հեռացնելով պաշտոնից: Հուլիսի 26-ին Եգիպտոսի գլխավոր դատախազությունը Մուհամեդ Մուրսիին 15-օրյա կալանքի տակ վերցնելու որոշում կայացրեց՝ նրան առաջադրված մեղադրանքներն ուսումնասիրելու համար: Մուրսին մեղադրվում է 2011թ.-ի հունվար-փետրվարին զինվորականների, ոստիկանական բաժանմունքների եւ բանտերի վրա հարձակումներ կազմակերպելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում