Yerevan
18
+26°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Թմրամոլ վիրաբույժը թմրանյութ է հափշտակել հիվանդի ստամոքսից

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում վիրաբույժը հինգ գրամ հերոին Է հափշտակել վիրահատված թմրասուրհանդակի ստամոքսից: Ինչպես օգոստոսի 13-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին պարզաբանել Է ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Կրասնոյարսկի երկրամասի վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը, «Բոգոտոլի քաղաքային հիվանդանոցի վիրաբույժը վիրահատել Է ստամոքսի մեջ հերոին տեղափոխող տղամարդուն»: «Դրանից հետո թմրանյութով զետեղակներն առգրավել են քրեական հե տախուզության աշխատակիցները,- ճշտել են ՆԳՆ-ում:- Ոստիկաններն օպերատիվորեն պարզել են, որ թմրաթույնի մի մասը բժիշկը յուրացրել Է», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանք ստուգել են բժշկին եւ նրա հագուստի մեջ հայտնաբերել հինգ գրամ հերոին պարունակող փաթեթը: «Ձերբակալման պահին բժիշկը եղել Է թմրադեղային արբեցման վիճակում»,- հավելել են մամուլի ծառայությունում:

Վիրաբույժին սպառնում Է 15 տարվա ազատազրկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում