Բաթումում վրաց-ամերիկյան ծովային զորավարժություններ են ընթանում
13/08/2013 12:12
Նմանատիպ
Բաթումի նավահանգստի ջրատարածքում օգոստոսի 13-ի առավոտյան մեկնարկել են վրաց-ամերիկյան համատեղ ծովային զորավարժությունները: Դրանց մասնակցում են օգոստոսի 10-ին Բաթում ժամանած ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի BULKELEY հածանավը եւ Վրաստանի առափնյա պահպանության երկու մոտորանավ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Վարժանքների ընթացքում կողմերը փորձարկում են համատեղ գործողությունները բնակչության անվտանգությունն ապահովելիս, ինչպես նաեւ սահմանախախտ նավերին կալանելիս:
Օգոստոսի 11-ին BULKELEY նավում տեղի Է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Զորավարժություններից հետո, օգոստոսի 13-ին, ամերիկյան ռազմանավը կհեռանա Վրաստանի տարածքային ջրերից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում