Ո՞ր դեպքում անձը կարող է չվարակվել COVID-19-ով․ պարզաբանում է Գինցբուրգը

Ո՞ր դեպքում անձը կարող է չվարակվել COVID-19-ով․ պարզաբանում է Գինցբուրգը

Կորոնավիրուսը շատ զգայուն է մարդու ինտերֆերոնի նկատմամբ։ Օրգանիզմում մեծ քանակությամբ ինտերֆերոն հակավիրուսային սպիտակուցային մոլեկուլներ ունեցող մարդիկ կարող են չհիվանդանալ կորոնավիրուսով: Այս մասին ասել է «Գամալեա» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ ոչ թե ինտերֆերոնն ինքնին օգտակար է կորոնավիրուսի կանխարգելման համար, այլ դրա հարուցիչը, քանի որ ինտերֆերոնը ինքնին շատ հեշտությամբ քայքայվում է և թունավոր է: «Սա հզոր դեղամիջոց է, որը գործում է տեղային մակարդակում: Եթե այն կիրառվում է, մազերը կարող են սկսվել թափվել այնպես, ինչպես քիմիաթերապիայի ժամանակ: Պետք է ներարկել ինտերֆերոնի ինդուկտիվը»,- բացատրել է գիտնականը: Գյունցբուրգը նշել է, որ եթե համաճարակի հենց սկզբում մարդիկ ընդունեին ինտերֆերոնի ինդուկտիվատորներ, ապա, թերևս, դեպքերը 20-30%-ով ցածր կլինեին:

Բացի այդ, գիտնականն ասել է, որ պատվաստանյութը լավ չի աշխատում ալկոհոլիզմով և թմրամոլությամբ տառապող մարդկանց համար: «Այն մարդիկ, ում արյան մեջ էթիլային ալկոհոլի մակարդակը բարձրանում է 1%֊ից (սա օրական մեկուկես բաժակ օղին է), նրանց իմունային համակարգի բջիջները դադարում են տրոհվել»,-բացատրել է Գունցբուրգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում