Սուեզի ջրանցքում երկու ուղղություններով սկսվել է նավերի երթևեկությունը
31/03/2021 20:23
Նմանատիպ
Ever Given բեռնանավը դուրս բերելուց հետո Սուեզի ջրանցքում սկսվել է նավերի երկկողմանի երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` հղում տալով Սուեզի Ջրանցքի կառավարման նախագահ Ուսամա Ռաբիին:
Նշվում է, որ չորեքշաբթի՝ մարտի 31-ին, 81 նավ կանցնի ջրանցքով: Վերականգնվում է այն նավերի բնականոն շարժը, որոնք անցած շաբաթվանից չէին կարողացել փոխել իրենց գտնվելու վայրը:
Ռաբիի խոսքերով՝ ջրանցքը աշխատում է շուրջօրյա ռեժիմով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում