Իրանում ստեղծվել Է Սահմանների անվտանգության բարձրագույն խորհուրդ
Նմանատիպ
Իրանում Սահմանների անվտանգության բարձրագույն խորհուրդ Է ստեղծվել երկրի արտաքին սահմանների եւ սահմանամերձ շրջանների հսկողությունն ուժեղացնելու նպատակով: Այդ մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության սահմանապահ ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Զուլֆաքարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:Ինչպես հաղորդել Է «Ֆարս» գործակալությունը, նոր մարմինը գործելու Է Իրանի ներքին գործերի նախարարության շրջանակներում եւ բաղկացած Է լինելու յոթ աշխատանքային խմբերից:
Զուլֆաքարի խոսքով՝ խորհրդի ձեւավորումը կնպաստի իրանական սահմանի պահպանության համար պատասխանատու տարբեր գերատեսչությունների գործունեության համակարգմանը:
Իրանը սահմանակից Է Ադրբեջանին, Աֆղանստանին, Հայաստանին, Իրաքին, Պակիստանին, Թուրքիային եւ Թուրքմենստանին: Իսլամական Հանրապետության ցամաքային սահմանների երկարությունը կազմում Է 5440 կիլոմետր, ծովային սահմանը 650 կիլոմետր ձգվում Է Կասպից ծովի հարավային ափերի եւ 1770 կիլոմետր՝ Պարսից եւ Օմանի ծոցերի իրանական ափերի երկայնքով: Իսլամական Հանրապետության համար սահմանների անվտանգության հիմնական խնդիրներից մեկը թմրանյութերի մաքսանենգության աճն Է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում