Ադրբեջանի պատռված դրոշը` «Google Maps»-ում
Նմանատիպ
Համաշխարհային որոնողական «Google» կայքը հերթական տհաճ անակնկալն է մատուցել Ադրբեջանին’ «Google Maps»-ի մշակած 3D մոդելով Բաքվի Դրոշի հարապարակում Ադրբեջանի պետական խորհրդանիշ’ դրոշը պատկերելով պատռված: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Google Maps»-ը Բաքվի կենտրոնում մայիսի 10-ին բացված «Ձմեռային բուլվարը եւս ներկայացրել է « ;Ապօրինի թանդման գոտի» անվան տակ:«Google Maps»-ը անցայլ տարի եւս Բաքվի որոշ փողոցների անուններ նշել էր հայերենով: Օրինակ’ Նավթագործների փողոցը նշել էր Ազատ Արցախ, իսկ հաջորդ փողոցները’ «Ազատություն Լեռնային Ղարաբաղին» եւ «Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»:
Բաքվում Ադրբեջանի պետական դրոշի հրապարակը հանդիսավորությամբ բացվել է 2010 թ-ի սեպտեմբերի 1-ին, սակայն երկու օր անց’ սեպտեմբերի 3-ին դրոշը ստիպված են եղել փոխարինել նորով, քանի որ քամին պատառոտել էր այն: Նույնը հետագայում կրկնվել էր, եւ հրապարակում տեղադրված 350 կգ կշռող դրոշը հաճախակի պատառոտվելու պատճառով արդեն մի քանի անգամ փոխվել է:
Դրոշի հրապարակի հիմքը դրվել է 2007 թ-ի դեկտեմբերի 30-ին: Այդ հրապարակի վրա Ադրբեջանի պետական բյուջեից 35 մլն դոլար է ծախսվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում