«Իսկանդերի» հարվածի հետեւանքով կարող էր մինչեւ 500 ադրբեջանցի զինվորական զոհվել. Wargonzo

«Իսկանդերի» հարվածի հետեւանքով կարող էր մինչեւ 500 ադրբեջանցի զինվորական զոհվել. Wargonzo

Հրետակոծության ընթացքում, որի ժամանակ օգտագործվել է «Իսկանդերը», նկուղում մոտ 500 ադրբեջանցի զինծառայող է եղել: Նրանց մի մասը թուրքամետ ահաբեկչական խմբավորումների վարձկաններ էին: Այս մասին հայտնում է Wargonzo Telegram-ալիքը։

Աղբյուրի հաղորդմամբ Շուշիին հասցված «Իսկանդերի» հարվածի հետեւանքով կարող էր մինչեւ 500 ադրբեջանցի զինվորական զոհվել:

«Հարվածը հասցվել է մի օբյեկտի, որտեղ Արցախի Պաշտպանության բանակի հետախուզությունը հայտնաբերել է հակառակորդի մեծ թվով ուժեր»:

Զոհվածների մարմինները մի քանի օր հանել են փլատակների տակից: Ընդհանուր առմամբ, «Իսկանդեր» հրթիռային համակարգերի արդյունավետության մասին կասկածներ լինել չեն կարող: Չնայած հայ բարձրաստիճան անձանց օդիոզ հայտարարություններին: Միայն անհասկանալի է, թե ինչու է «Իսկանդերը» օգտագործվել միայն մեկ անգամ»,- հայտնում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր, հղում անելով Ադրբեջանի ականազերծման գործակալությանը, հաղորդել են Շուշիում երկու «Իսկանդեր» հրթիռների բեկորների հայտնաբերման մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում