Ուկրաինան Եվրամիության հետ բանակցություններ Է վարում Յուլյա Տիմոշենկոյի ազատման շուրջ
Նմանատիպ
Ուկրաինայի կառավարությունը Եվրամիության հետ ակտիվ բանակցություններ Է վարում երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին գրել են ուկրաինական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի հայտարարությունը, որը նա արել Է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung հրատարակությանը:
Արբուզովը նաեւ հայտնել Է, որ ուկրաինական իշխանությունները Գերմանիայում Տիմոշենկոյի բուժման հնարավորության շուրջ բանակցություններ են վարում Եվրախորհրդի հատուկ դեսպանորդներ Փեթ Քոքսի եւ Ալեքսանդեր Կվասնեւսկու հետ, եւ կողմերն այդ հարցում առաջընթացի են հասել:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ առաջին փոխվարչապետն ասել Է, թե Ուկրաինայում չկան արտասահմանում բանտարկյալների բուժման օրինական նախադրյալներ, ուստի անհրաժեշտ Է համապատասխան օրինագիծ մտցնել խորհրդարան, որպեսզի այդ խնդիրը լուծվի օրենքի շրջանակներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում