Մաքրվեք կառավարության տարածքից. Շիշ բռնողը սպառնացել է գերիների հարազատներին
02/04/2021 09:04
Նմանատիպ
Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո գերի ընկած շիրակցի զիվորականների հարազատներն այս պահին կառավարության շենքի մոտ են և պատրաստվում են գիշերել այնտեղ այնքան մինչև իրենց զավակներին կվերադարձնեն:
Mediaport-ի տեղեկություններով, գիշերը Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ կառավարության շենք է ժամանել Շիշ բռնողը, որը ներս է կանչել անհետ կորած զինվորներից մի քանիսի եղբայրներին և սպառնալիքներով պահանջել է «մաքրվել կառավարության տարածքից», սակայն նրանք անդրդվելի են մնացել: Ներկաների խոսքով՝ շիշ բռնողն ակնհայտ ոչ սթափ վիճակում է եղել:
Նշենք, որ գերիների ծնողները օրերս փակել էին Շիրակի մարզպետարանի շենքի մուտքը՝ պահանջելով հրատապ կարգով վերադարձնել իրենց զավակներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում