Առեւանգիչները թուրք օդաչուներին ազատ արձակելու դիմաց պահանջում են ազատել 9 լիբանանցիներին
Նմանատիպ
Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհրդի (ՍԱԽ) Թուրքիայի ներկայացուցիչ Հալիդ Հոջան հայտարարել է, որ երկու թուրք օդաչուների առեւանգումը Լիբանանում ծրագրված է եղել, եւ որ թուրք օդաչուները չեն կարող կարճ ժամանակում ազատ արձակվել: Նա ասել է, որ առեւանգիչները մերժել են թուրք օդաչուներին ազատ արձակելու դիմաց Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի կողմից արված 50-60 մլն դոլար առաջարկը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, HaberTurk-ի հետ զրույցում Հոջան ասել, որ ՍԱԽ-ը թուրք օդաչուներին ազատ արձակելու դիմաց պահանջում է ազատ արձակել 9 լիբանանցի մարտիկների: Նրա խոսքով’ ՍԱԽ-ը գտնում է, որ թուրք օդաչուները պատանդ են վերցրվել Ազատ Սիրիայի բանակին կից «Հյուսային փոթորիկի բրիգադ» կազմակերպության կողմից, որը նրանց «Հըզբոլլահ»-ի լրտեսներ է համարում:
«Անկախ Թուրքիայի պահանջից, օդաչուներին ազատ արձակել մոտ ժամանակում հնարավոր չի լինի: Դրա համար որոշումը պետք է ընդունի «Հյուսիսային փոթորիկի բրիգադը», որը կարող է ուշադրության չդարձնել անգամ սիրիացի ընդդիմադիրների Ազատ Սիրիայի բանակի գլխավոր շտաբի պետ Սելիմ Իդրիսի «բաց թողեք» հրամանը: Օրերս բրիգադը մերժել է նաեւ օդաչուներին ազատ արձակելու դիմաց Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի կողմից 50-60 մլն դոլար վճարելու պատրաստակամության մասին առաջարկը»,- ասել է Հոջան:
Թուրքիայի ԱԳՆ-ը լրագրողներին հայտարարել է, որ օդաչուներին ազատագրելու համար շփումների մեջ է ՍԱԽ-ի հետ:
Երկու թուրք օդաչուները’ Թուրքական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի հրամանատրն ու երկրորդ օդաչուն անցած շաբաթվա սկզբին առեւնագվել էին նրանց տեղափոխող միկրոավտոբուսից: Առեւանգողները նրանց իջեցրել են ինքնաթիռի անձնակազմին փոխադրող ավտոբուսից եւ տարել անհայտ ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում