Ինչպիսի՞ ապրիլ է սպասվում

Ինչպիսի՞ ապրիլ է սպասվում

ՇՄՆ Հիդրոոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ապրիլ ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում։

Այսպես,

Արարատի և Արմավիրի մարզերում և Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+13⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2…+4⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +24…+26⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -8…-10⁰C, առավելագույնը՝ +33…+35⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 28-51մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+6⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4…-8⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +17…+200C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -17…-20⁰C, առավելագույնը՝ +22…+25⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 61-86մմ):

Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-6⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20…+23⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12…-16⁰C, առավելագույնը՝ +27…+30⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 63-71մմ):

Տավուշի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8…+11⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +3…+5⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +24…+27⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -6…-10⁰C, առավելագույնը՝ +32…+35⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 64-67մմ):

Վայոց Ձորի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12…+13⁰C, լեռնային շրջաններում` +3…+5⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչև +2…+5⁰C, լեռնային շրջաններում՝ -3…-6⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +24…+26⁰C, լեռնային շրջաններում՝ +17…+20⁰C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -7…-10⁰C, լեռնային շրջաններում՝ -15…-18⁰C, առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ +33…+35⁰C, լեռնային շրջաններում՝ +22…+25⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման նախալեռնային շրջաններում` 52-53մմ, լեռնային շրջաններում՝ 100-102մմ):

Սյունիքի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +12…+15⁰C, նախալեռնային շրջաններում` +6…+8⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև +3…+8⁰C, նախալեռնային շրջաններում՝ 0…-4⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +25…+30⁰C, նախալեռնային շրջաններում՝ +20…+24⁰C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -3…-6⁰C, նախալեռնային շրջաններում՝ -10…-14⁰C, առավելագույնը հովտային շրջաններում +34…+36⁰C, նախալեռնային շրջաններում՝ +25…+30⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 42-80մմ, նախալեռնային շրջաններում՝ 53-104մմ):

Երևան քաղաքում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+13⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2…+4⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +24…+26⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -8…-10⁰C, առավելագույնը՝ +34…+35⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 37-51մմ):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում