Ֆրանսիայում ևս 2 մարդ է մահացել AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո առաջացած թրոմբոզից

Ֆրանսիայում ևս 2 մարդ է մահացել AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո առաջացած թրոմբոզից

Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի ներարկումից առաջացած թրոմբզի հետևանքով ևս երկու մարդ է մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Դեղերի անվտանգության ազգային գործակալությանը։

Մարտի 19-ից 25-ը կատարված պատվաստումների հետևանքով գրանցվել է թրոմբոզի 3 դեպք, որոնցից 2-ը` մահվան ելքով։ Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում պատվաստումների սկզբից ի վեր հայտնաբերվել է թրոմբոզի 12 դեպք, որոնից 4-ը` մահվան ելքով։

Ներկայում եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի կիրառումը։ Դեղերի եվրոպական գործակալությունը հետաքննում է դեպքերը, սակայն պատվաստումները դեռևս հնարավոր է համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում