Ռուսների քանի տոկոսն է վստահում Պուտինին

Ռուսների քանի տոկոսն է վստահում Պուտինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է այդ երկրի քաղաքացիների 65,2 տոկոսը։ Այս մասին հայտնում է ВЦИОМ-ը։ Պուտինին չեն վստահում հարցվածների 30,3 տոկոսը։

Բացի այդ, հարցվածները ընտրել են առաջարկված ցանկից այն քաղաքական գործիչներին, որոնց գործունեությանը հավանություն են տալիս, կամ հավանություն չեն տալիս։ Այսպես, Պուտինի քաղաքականությանը հավանություն են տալիս հարցվածների 61,2 տոկոսը, իսկ հավանություն չեն տալիս հարցվածների 28,5 տոկոսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում