Զոհված Աշոտի զինակիցների անակնկալը. երբ նորածինը մայրիկի հետ դուրս էր գրվում, դիմավորել էին հիվանդանոցի մոտ օրհներգով և ծաղիկներով

Զոհված Աշոտի զինակիցների անակնկալը. երբ նորածինը մայրիկի հետ դուրս էր գրվում, դիմավորել էին հիվանդանոցի մոտ օրհներգով և ծաղիկներով

Razm.info-ն գրում է. 

«Կապիտան Աշոտ Միքայելյանը զոհվել էր 2020թ. հուլիսին՝ Տավուշում, հետմահու պարգևատրվել Մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանով։

Նրա որդին՝ Դավիթը, ծնվեց մարտի 29-ին։ Աշոտի զինակիցները անակնկալ էին արել. երբ նորածինը մայրիկի հետ դուրս էր գրվում, դիմավորել էին հիվանդանոցի մոտ օրհներգով և ծաղիկներով։

Մենք՝ Ռազմինֆոյում, գործի բերումով բավականին չոր ու ցամաք մարդիկ ենք, բայց նույնիսկ մենք էինք հուզվել։

Հաջորդ օրն էլ հրամանատարներն էին այցելել ու մեծական մի նվեր տվել Դավիթին։
Աստված լուսավորի Հայրենիքը պաշտպանելիս ընկած մեր հերոսների հոգիները։ Աստված պահապան մեր զինվորականներին, մեր երեխեքին, մեր Հայրենիքին։

Մեր երկիրն ու մենք ապագա ունենք, քանի դեռ կռվում ենք մեր երկրի համար»։

May be an image of child and indoor

May be an image of 5 people, people standing and military uniform

 

May be an image of text

May be an image of indoor

Հետևեք մեզ նաև Telegram-ում