Թուրքիան իր առեւանգված օդաչուների համար օգնություն է խնդրել Իրանից
Նմանատիպ
Թուրքիան Իրանից օգնություն է խնդրել Լիբանանում առեւանգված իր երկու օդաչուներին ազատագրելու հարցում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը:
Հղում կատարելով Լիբանանում հրապարակվող El Cumhuriye թերթին, գործակալությունը հայտնում է, որ կապեր հաստատելով Թեհրանում իրենց գրծընկերների հետ, Թուրքիայի ԱԳՆ-ի իրավասուները խնդրել են նրանց միջնորդ հանդիսանալ թուրք օդաչուներ Մուրադ Աքփընարին եւ Մուրադ Աղջային ազատագրելու համար:
Ըստ Fars-ի’ Թեհրանը դրական պատասխան է տվել Թուրքիայի խնդրանքին:
Նշվում է, որ թուրք օդաչուների առեւանգած’ ընդդիմադիրների Սիրիայի ազատ բանակին կից «Հյուսային փոթորիկի բրիգադ» կոչված ջիհադական կառույցը նրանց ազատ արձակելու դիմաց պահանջում է ազատ արձակել Սիրիայում առեւանգված իրենց 9 մարտիկներին:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ օրերս այդ բրիգադը մերժել է նաեւ օդաչուներին ազատ արձակելու դիմաց Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի կողմից 50-60 մլն դոլար վճարելու պատրաստակամության մաիսն առաջարկը»,- ասել է Հոջան:
Թուրքիայի ԱԳՆ-ը լրագրողներին հայտարարել է, որ օդաչուներին ազատագրելու համար շփումների մեջ է ՍԱԽ-ի հետ:
Երկու թուրք օդաչուները’ Թուրքական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի հրամանատրն ու երկրորդ օդաչուն անցած շաբաթվա սկզբին առեւնագվել էին նրանց տեղափոխող միկրոավտոբուսից: Առեւանգողները նրանց իջեցրել են ինքնաթիռի անձնակազմին փոխադրող ավտոբուսից եւ տարել անհայտ ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում