«Ծանր ապրումներից հետո հանգիստը մեզ անհրաժեշտ էր»․ Իրինա Թովմասյանը՝ այս տարի 2-րդ անգամ հանգստի մեկնելու, սկեսուրի և սկեսրայրի հետ հարաբերությունների մասին

«Ծանր ապրումներից հետո հանգիստը մեզ անհրաժեշտ էր»․ Իրինա Թովմասյանը՝ այս տարի 2-րդ անգամ հանգստի մեկնելու, սկեսուրի և սկեսրայրի հետ հարաբերությունների մասին

«Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանն այս տարի երկրորդ անգամ էր ընտանիքի հետ հանգիստը վայելում Եգիպտոսում։ Tert.am Life–ի հետ զրույցում Իրինան պատմել է հանգստի, հոր կորստից հետո ծանր ապրումների, սկեսուրի և սկեսրայրի հետ հարաբերությունների մասին։

«2020-ը սարսափելի վատ տարի էր ինձ համար։ Մենք բոլորս ունեցանք կորուստներ, պատերազմը բոլորիս վրա ազդեց, սակայն ես ունեցա նաև անձնական մեծ կորուստ։ Կար կորոնավիրուսը, որը տարեվերջին տարավ նաև իմ հայրիկին։ Նա առողջական խնդիրներ ուներ, կորոնավիրուսը դարձավ մահվան պատճառ։ Բնականաբար, ոչինչ անհետ չի մնում, չի մոռացվում, սակայն ես այս հանգստի կարիքը շատ ունեի»,– ասաց նա։

Նախորդ անգամ Իրինայի և քրոջ Լուսինե Թովմասյանի ընտանիքները հանգստի մեկնեցին հայրիկի մահվանից մոտ 10 օր հետո։ Իրինան նկատեց, որ այն ժամանակ լիարժեք հանգստանալ չէր ստացվել։

«Այն ժամանակ իմ վիճակը շատ ծանր էր։ Քանի որ մենք տոմսերը շատ շուտ էինք գնել, իմ և Լուսինեի ամուսինները մեզ համոզեցին, որպեսզի մեկնենք․ բացի այն, որ դա մեզ էր պետք, չէինք կարող չմտածել նաև երեխաների մասին, որոնք մեկ ամիս առաջվանից պատրաստվել էին հանգստի մեկնելուն։ Երբ տանը երեխա կա, իր համար անընդհատ ժպտում ես, որպեսզի երեխային թվա, թե ամեն ինչ լավ է։ Պատերազմի օրերին էլ ես կարող էի լաց լինել, բայց երեխաներիցս թաքցնեի դա»,– ասաց նա։

Իրինան պատմեց, որ նախորդ անգամ իր և Լուսինեի ընտանիքներն առանձին էին հանգստացել, թեև շատերի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե միասին են։ Այս անգամ ևս Լուսինեն այլ հյուրանոց էր նախընտրել։

«Առաջին անգամ մենք միայն մեր ընտանիքով էինք մեկնել, այս անգամ մեզ հետ տարանք նաև մայրիկիս, սկեսուրիս, սկեսրայրիս, ովքեր ևս ունեին հանգստի կարիք։ Քանի որ մենք շատ էինք՝ 8 հոգով, փորձեցինք ընտրել մի քիչ ավելի հարմար արժեքով հյուրանոց,– ասաց Իրինան ու հավելեց, որ իրենց հետ չէր մեկնել միայն ավագ դուստրը՝ 18-ամյա Մեգին, ինչից մի քիչ սրտնեղել էր,– Մեգին մեզ հետ չմեկնեց, քանի որ չէր կարող բացակայել դասերից, սակայն Հայաստանում հիվանդացավ, անգինա էր։ Դա մի քիչ ազդում էր ինձ վրա, քանի որ այստեղ մենակ էր, հիվանդ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում