Սիրիացի ընդդիմադիրները երկրում քաղաքական բերափոխումների ծրագիր են մշակել
Նմանատիպ
Սիրիայի հեղափոխական եւ ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի (ՍՀԸՈւԱԿ) շուրջ 300 ներկայացուցիչներ երկրում քաղաքական բերափոխումների ծրագիր են պատրաստել ի դեպս նախագահ Բաշար Ասադի ռեժիմի տապալման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Այս ծրագրի համաձայն, ազգային վեհաժողովը պետք Է սահմանադրության նախագիծ մշակի այն օրենքի հիման վրա, որն ընդունվել Էր 1950 թվականին:
Ընդդիմադիրների կարծիքով՝ սահմանադրության վերջնական տարբերակը պետք Է դրվի հանրաքվեի:
Ծրագրի հեղինակները կոչ են անում ստեղծել դատական անկախ համակարգ, բարեփոխել ուժային գերատեսչությունները, ինչպես նաեւ զինաթափել աշխարհազորայիններից կազմված խմբավորումները:
ՍՀԸՈւԱԿ-ի ներկայացուցիչները գտնում են, որ ապագայում նոր նախագահը եւ խորհրդարանը պետք Է օգտագործեն «զսպումների եւ հակակշիռների» համակարգը՝ իրավասությունների բաժանումը պետական իշխանության մարմինների միջեւ, որը կապահովի նրանց փոխադարձ հսկողությունը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, ԱՄՆ-ը 15 մլն դոլար է փոխանցել սիրիական ընդդիմության օգնության միջազգային հիմնադրամ, որը համատեղ հիմնվել է մի քանի երկրների, այդ թվում՝ Գերմանիայի եւ Արաբական Միացյալ Ամիրայությունների հետ:
Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրեսին ծանուցել է, որ միջոցները կօգտագործվեն գրավված տարածքները կառավարելու գործում խռովարարներին աջակցելու, ավերված ենթակառուցվածքը վերականգնելու, ինչպես նաեւ բնակչությանը ջուր, սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության իրեր մատակարարելու համար:
Սասվում է, որ սիրիական ընդդիմության օգնության հիմնադրամի ընդհանուր չափը կգերազանցի 130 մլն դոլարը: Այդ գումարը ծախսվելու է միայն քաղաքացիական նախագծերի վրա եւ հումանիտար նպատակներով: Բացի այդ Վաշինգտոնը օգնություն է ցուցաբերում սիրիացի խռովարարների ջոկատներին՝ նրանց մատակարարելով ոչ մարտական հանդերձանք, սննդամթերք ու դեղորայք:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետի տեղակալ Մարի Հարֆը լրագրողներին հայտարարել է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը հանդես են գալիս հօգուտ այն բանի, որ «Ժնեւ-2» խորհրդաժողովը գումարվի «գործնականում հնարավոր լինելուն պես»: Մեկնաբանելով «երկու գումարած երկու» ձեւաչափով արտաքին քաղաքական եւ ռազմական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ օրերս Վաշինգտոնում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները՝ նա նշել է, որ Սերգեյ Լավրովը եւ Ջոն Քերին պայմանավորվել են «Ժնեւ-2» խորհրդաժողովը կազմակերպել «այնքան արագ, որքան գործանականում դա հնարավոր կլինի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում