Կորեական պատկերասրահի այցելուներն իրենց «ներդրումն» են ունեցել JonOne-ի աշխատանքին
Նմանատիպ
Ամերիկացի գրաֆիտի նկարիչ JonOne-ի ստեղծագործությունը Սեուլում՝ ցուցադրության ժամանակ, մի զույգի կողմից վնասվել է: Նրանք կարծել են, որ աշխատանքի դիմաց դրված ներկերն ու վրձիններն այցելուների համար են:
artguide.com-ի հաղորդմամբ, նրանք վերցրել են վրձիններն ու մի քանի հատ սև հարվածներ արել: Տեսախցիկներն արձանագրել են ակամա վանդալներին՝ քսան տարեկան տղամարդու և կնոջ: Ոստիկանությունը բերման է ենթարկել նրանց և հենց պատկերասրահում հարցաքննել: Ցուցահանդեսի կազմակերպիչները դեռևս նրանց դեմ որևէ մեղադրանք չեն ներկայացրել, բայց այժմ աշխատանքի դիմաց գրություն է դրված՝ «Չդիպչել»:
JonOne-ի «Անանուն» աշխատանքը ստեղծվել է 2016 թվականին: Արվեստի գործի հետ ցուցադրված վրձիններն ու ներկերը համարվում են աշխատանքի բաղկացուցիչ մասը, որը գնահատվում է մոտ 500 հազար դոլար: Ներկայումս պատկերասրահի ղեկավարությունը նկարչի հետ քննարկում է վերականգնման հնարավորությունը:
Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում