Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները արդյունք չեն տվել․ ԱԻՊԾ

Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները արդյունք չեն տվել․ ԱԻՊԾ

Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:

Որոնումները վաղը կշարունակվեն Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում»,– ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում