Առաջին անգամ կինն Է գլխավորել ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի ակադեմիան
Նմանատիպ
Կոլորադո-Սփրինգսում (Կոլորադոյի նահանգ) գտնվող ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի ակադեմիայի պատմության մեջ առաջին անգամ այն կին Է գլխավորել: Գեներալ-լեյտենանտ Միշել Ջոնսոնը դարձել Է այդ ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող ուսումնական հաստատության 19-րդ պետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ակադեմիայի պաշտոնական կայքում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ Միշել Ջոնսոնն ինքը Ռազմաօդային ուժերի ակադեմիայի շրջանավարտ Է, որի պատերի ներսում նա պատրաստություն Է անցել մինչեւ 1981 թվականը: Ուսումն ավարտելուց հետո հռչակվել Է նրանով, որ կարողացել Է դառնալ այդ ակադեմիայի պատմության մեջ առաջին կինը, որին վստահվել Է զորաթեւի հրամանատարությունը (ավիացիոն միավորումը, որի կազմում կարող Է ներառվել մինչեւ 72 ինքնաթիռ): Այնուհետեւ նա ծառայություն Է անցել Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատարության շտաբում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում