Ավելի քան 800 տեսակի գարեջուր Է ներկայացված Լոնդոնում փառատոնում
Նմանատիպ
Ավելի քան 800 տեսակի գարեջուր Է ներկայացված փրփրալից ըմպելիքի՝ օգոստոսի 13-ին Լոնդոնում բացված փառատոնում: Ինչպես սպասվում Է, մեկ շաբաթվա ընթացքում «Օլիմպիա» համերգա-ցուցահանդեսային համալիրում գարեջրի՝ Մեծ Բրիտանիայում խոշորագույն տոնավաճառ կայցելի շուրջ 55 հազար մարդ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Մուտքի տոմսի արժեքը 10 ֆունտ Է: Այս գումարի դիմաց այցելուներին տրվում Է հուշանվերային գավաթ՝ մեկ պինտ (0,568 լիտր) տարողությամբ: Համտեսում-ցուցահանդեսում առանձնահատուկ ուշադրություն Է նվիրվում անգլիական ավանդական գարեջրին՝ Էլին:
Ի տարբերություն սովորական փրփրուն ըմպելիքի, Էլը սովորաբար խմում են ոչ սառեցված վիճակում: Գնահատողների կարծիքով՝ այն ավելի բուրումնավետ Է, հարուստ համի նրբերանգներով:
Տոնավաճառում նաեւ ներկայացված են սիդրի՝ խնձորի, տանձի կամ հատապտղի թույլ ալկոհոլային ըմպելիքի զանազան տեսակներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում