Անջելինա Ջոլին պատմել է իր մասնակցությամբ նոր թրիլլերի մասին (լուսանկարներ)
Նմանատիպ
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին անդրադարձ է կատարել իր մասնակցությամբ «Նրանք, ովքեր ցանկանում են, որ ես մահանամ» թրիլլերին, որը էկրաններին է լինելու հաջորդ ամիս, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Նկարահանման հրապարակում արված լուսանկարում դերասանուհին, որը Թեյլոր Շերիդանի ռեժիսորական ֆիլմում խաղում է Հաննայի կերպարը, կանգնած է այրվող անտառի մեջտեղում՝ ձեռքին կացին։ Մեկ այլ լուսանկարում 45-ամյա դերասանուհին և իր փոքրիկ խաղընկեր Ֆինն Լիթթլը քայլում են Մոնտանայում։ Ֆիլմում Հաննան հանդիպում է 12-ամյա մի տղայի, ով մարդասպանության ականատես է եղել և մարդասպաններն այժմ հետևում են նրան։
Ֆիլմը նկարահանվել է Մայքլ Քորիթասի համանուն նովելի հիման վրա, որը լույս է տեսել 2014 թվականին։ Հաննան անտառային բարդ վայրերում հրդեհներ մարող հատուկ պատրաստվածություն անցած հրշեջ է, ով ողբերգության միջով է անցել և ինքն իրեն պատասխանատու է համարում դրա համար։
Անդրդառնալով ֆիլմին՝ Ջոլին ասել է․ «Առաջին հայացքից այն թրիլլեր է, իրոք շատ հետաքրքիր հերոսներով և մեծ արկածախնդրությամբ՝ անսովոր տեղանքում, մեծ կրակների մեջ, սակայն խորքում այն հուզական ֆիլմ է այն մարդկանց մասին, ովքեր միասին պայքարում են գոյատևելու համար»։
Ֆիլմը էկրաններ է բարձրանալու մայիսի 14-ին։
Աղբյուր՝ Tert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում