13-ամյա դուդուկահար Նարեկ Խանզադյանը միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի
Նմանատիպ
13-ամյա դուդուկահար Նարեկ Խանզադյանն արժանացել է Իսպանիայում կազմակերպված “Paints of the Spanish Sun” միջազգային առցանց մրցույթ-փառատոնի առաջին մրցանակին։ Մրցույթի շրջանակում Նարեկը կատարել է հայկական ժողովրդական պար «Ղազախի»` ստանալով ժյուրիի բարձր գնահատականը։
Սա Նարեկի առաջին մասնակցությունը չէ միջազգային մրցույթին։ Նա ունի նաև այլ մրցանակներ։ Այս օրերին պատանի դուդուկահարը մասնակցում է Երևանում անցկացվող «Dudukman» միջազգային մրցույթ-փառատոնին։
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ բացի այդ‚ Նարեկը մասնակցում է նաև Իտալիայում կազմակերպված «Ապագա աստղեր» միջազգային մրցույթ-փառատոնին` ներկայացնելով հայկական նվագարանը։ Իտալական այս մրցույթի շրջանակներում կազմակերպվել է առցանց քվեարկություն. մինչև ապրիլի 13-ը Նարեկ Խանզադյանի օգտին կարող եք քվեարկել հղմամբ։
Նարեկ Խանզադյանը սովորում է Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի դասարանում։ Նա 8 տարեկանից նվագում է դուդուկ ու որոշել է ապագայում դառնալ պրոֆեսիոնալ դուդուկահար։
Աղբյուր՝ Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում