Էրդողանը մեկնում է Թուրքմենստան

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն օգոստոսի 15-ին մեկօրյա այցով կմեկնի Թուքմենստան: Այցը կատարվում է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլու Բերդըմուհամեդովի հրավերով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-երը:

Նշվում է, որ աշխատանքային այցի ընթացքում Էրդողանը կփորձի ծանոթանալ Կասպից ծովի ավազանի տնտեսական եւ էներգետիկ հնարավորություններին:

2013 թ.-ի մայիսի 31-ին Թուրքիան եւ Թուրքմենստանը թուրքմենական գազի առաքման հարցում համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել: Այդ փաստաթուղթը ստորագրվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի’ Թուրքմենստան կատարած այցի ժամանակ:

Ըստ երեւույթին, Թուրքիան ուղիներ է փնտրում Եվրամիության ուղղությունից հրաժարվելու եւ դեպի Ասիա շրջվելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում