Պուտինի այցը Բաքու իրական է դարձել Ղազախստանի նախագահի շնորհիվ. ադրբեջանական մամուլ
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լուրջ պարտավորություններ է ստանձնել Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի առջեւ, որոնց բովանդակությունը դեռեւս հայտնի չէ, «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:
«Չնայած դրան, հստակ հայտնի է, որ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հարաբերությունների վերականգնման հարցում միջնորդի դերում հանդես է եկել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Հենց նրա միջնորդությամբ է Բաքուն պարտավորություններ ստանձնել Կրեմլի առջեւ, որից հետո իրական է դարձել Պուտինի այցը Բաքու»,- գրում է թերթը:
Փորձագետները նշում են, որ Մաքսային եւ Եվրասիական միություններին Ադրբեջանի միացումը ծայրահեղ կարեւոր նշանակություն ունի Ռուսաստանի համար:
«Պուտինն այդ հարցը շատ կոնկրետ է դնում. կամ Ադրբեջանը միանում է այդ կառույցներին, կամ էլ Կրեմլը վերանայում է Բաքվի հետ հարաբերությունները: Ադրբեջան կատարած այցի ընթացքում Վլադիմիր Պուտինը կջանա այդ հարցը լուծել հիմնովին: Ինչ վերաբերվում է Բաքվի դիրքորոշմանը, Ադրբեջանի իշխանությունների խուսավարելու հնարավորություները սահմանափակ են: Իշխանությունների հարաբերությունները Արեւմուտքի հետ լավատեսություն չեն ներշնչում: Իսկ Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների վատացումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Բաքվի համար: Ռուսաստանի նախապայմանների չկատարումը Բաքվին կկանգնեցնի Կրեմլի հետ երես առ երես: Ադրբեջանի իշխանությունները հայտնվել են անելանելի վիճակում», -նշում է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում