Քիչ առաջ ուղղաթիռ է նստել Պաշտպանության նախարարության տարածքում․ Ինչ իրավիճակ է այս պահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
Անհետ կորած զինծառայողների հարազատները դեռ ՊՆ-ի մոտ են, նրանք ողջ գիշեր այստեղ են եղել:
Քիչ առաջ Արսեն Ղուկասյանը հայտնեց, որ այս մեկ օրվա ընթացքում ոչ ԳՇ պետը, ոչ ՊՆ նախարարը չեն բարեհաճել մոտենալ ժողովրդին:
Մի պահ ԳՇ պետն առաջարկել է 5-15 հոգու ընդունել, սակայն ժողովուրդը պահանջն այն է, որ նա մոտենա ու խոսի ժողովրդի հետ:
Ղուկասյանը հայտնեց, որ առավոտ շուտ, մի քանի րոպե առաջ ուղղաթիռ է իջել ՊՆ-ում ու ամենայն հավանականությամբ տարել Պաշտպանության նախարարին. «Ես հիմա ասում եմ, լսեք՝ ով էս երկրում արհամարհում է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին, ինքն այս աշխարհի, այս մարդկության կողմից այնպես կարհամարհվի, որ կմղկտա: Դուք այս մի քանի օրվա ընթացքում արեցիք քայլեր, որը ձեզ չի ներվելու երբեք: Դուք արհամարհեցիք մարդկանց, որոնց հարազատներն իրենց կյանքն են զոհել այս երկրի համար, ովքեր տառապում են ադրբեջանական բանտախցերում, այն շիրիմները, որոնք կան: Ձևական գնում եք Եռաբլուր, եսիմ ինչեր եք անում արա, դրանով հարց չի լուծվի, արա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում