Մխիթարյանը հնարավոր է, որ մասնակցի «Այաքս»-ի դեմ պատասխան խաղին
Նմանատիպ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է, որ մասնակցի Եվրոպա լիգայի «Այաքս»-ի դեմ պատաստխան խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան: «Մխիթարյանը դեռևս մեկ անգամ է մասնակցել թիմի ընդհանուր մարզմանը, բայց շատ կարևոր է, որ Մխիթարյանը պատրաստ լինի «Այաքսի» դեմ պատասխան խաղին»,- ասել է մասնագետը:
Նախօրեին Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Բոլոնիա»-ին: Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում «գայլերին» հաջողվեց հանդիպման հաշիվը բացել առաջին կեսի վերջնամասում, աչքի ընկավ Պեդրոն: Երկրորդ խաղակեսում ոչ «Ռոմա»-ն իրացրեց իր պահերը, ոչ էլ «Բոլոնիա»-ն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մոտ մեկ ամիս չէր խաղում վնասվածքի պատճառով, մեկնարկային կազմում չէր, սակայն 68-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման :
Եվրոպա լիգայի «Ռոմա»-«Այաքս» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին: Թիմերի առաջին խաղում «Ռոմա»-ն հաղթել էր 2:1 հաշվով:
Աղբյուր` ArmSport.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում