Սիրիայի ընդդիմությունը Ստամբուլի խորհրդաժողովում հաստատելու է անցումային շրջանի «ուղեցույցը»
Նմանատիպ
Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի (ՍԸՀՈՒԱԿ) պատվիրակները օգոստոսի 14-ին խորհրդաժողով կանցկացնեն Ստամբուլում՝ քննարկելու անցումային շրջանի «ուղեցույցը»: Ծրագրային փաստաթուղթը, որը նպատակամղված է «ազգային հաշտության եւ արդարության վերականգնման հասնելուն» կներկայացնի արտասահմանյան ընդդիմության այս խոշորագույն խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ Ջարբան, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:Նահարնետ լրատվական գործակալությունը տեղեկացրել է ծրագրի մի շարք սկզբունքային դրույթների մասին, որը նախատեսում է Սիրիայի վերածումը «նախագահական-խորհրդարանական հանրապետության եւ վերադարձ 1950 թվականի սահմանադրությանը»: Փաստաթուղթը «հավասարակշռություն Է հաստատում իշխանության երեք՝ գործադիր, օրենսդիր եւ դատական ճյուղերի միջեւ»: Ընդսմին պետության ղեկավար կարող է լինել միայն սուննի մահմեդականը:
Անցումային շրջանի ծրագիրը բաղկացած է 200 էջից: Այն պատրաստել են իրավունքի բնագավառի մի խումբ փորձագետներ, հայտնի այլախոհ փաստաբաններ, համալսարանների պրոֆեսորներ, որոնք համագործակցել են ՍԸՀՈՒԱԿ-ի ղեկավարության հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում