Իտալիայի նախագահը հրաժարվել է չեղյալ հայտարարել Բեռլուսկոնիի նկատմամբ կայացված դատավճիռը
14/08/2013 11:34
Նմանատիպ
Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հրաժարվել է չեղյալ հայտարարել դատարանի վճիռը, որն անցած ամսին երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին մեղավոր է ճանաչել եկամուտները թաքցնելու մեջ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:Նա նաեւ նախազգուշացրել է Բեռլուսկոնիի կուսակցությանը, որն սպառնում է կառավարական ճգնաժամ հրահարել իր առաջնորդի քրեական հետապնդումը շարունակելու դեպքում, որ օրենքը պետք է իրագործվի անշեղորեն:
Սակայն Նապոլիտանոն չի բացառել, որ «խիստ սահմանափակ հանգամանքներում» կարող է ներում շնորհել նախկին վարչապետին:
Իտալիայում զգուշանում են, որ կառավարող կոալիցիայից Բեռլուսկոնիի կուսակցության դուրս գալը կարող է տնտեսական աղետի վերածվել երկրի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում