Իսրայելը օդային հարված Է հասցրել Գազայի հատվածին
14/08/2013 11:39
Նմանատիպ
Իսրայելի պաշտպանության բանակն օգոստոսի 14-ին օդից հարվածներ Է հասցրել Գազայի հատվածի հյուսիսային մասում հրթիռների համար նախատեսված արձակման կայանքներին: Այդ գործողությունն իրականացվել Է ի պատասխան օգոստոսի 13-ի ուշ երեկոյան այդ շրջանից Իսրայելի Սդերոտ քաղաքի ուղղությամջ արձակված հրթիռների, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անլեով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:«Օդային հարվածներն իրականացվել են Շաար հա-Նեգեւի շրջանում բնակվող քաղաքացիական անձանց հրթիռակոծմանն ի պատասխան»,- նշել Է իսրայելական բանակի՝ հասարակայնության հատ կապերի հարցերով ներկայացուցիչ Փիթեր Լեռները:
«ՀԱՄԱՍ շարժումը պետք Է պատասխանատվություն կրի Իսրայելի ինքնիշխանությունը խախտելու եւ Գազայի հատվածից իրականացվող ցանկացած ահաբեկչական ակտիվության համար»,- ընդգծել Է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում